Երկու օր է անցել օդանավակայանում տեղի ունեցած ամոթալի դեպքից, և մենք շարունակում ենք վերականգնել այն, ինչ քանդել են, ջարդել են, գողացել են։ Որքան գումար և ջանք է ծախսվել Մախաչկալայի օդանավակայանի օդային տերմինալների ամբողջ համալիրի կառուցման և վերակառուցման վրա։ Սրանք միջոցներ են, որոնք առաջին հերթին ուղղված էին դաղստանցիների համար Հաջ թռչելը հարմարեցնելուն, որպեսզի զբոսաշրջությունը զարգանար, և դաղստանցիները կարողանային ավելի շատ վաստակել։ Այս մասին սոցցանցերում գրել է ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգամավոր Խիզրի Աբակարովը։

«Այսօր հաշվարկված վնասի չափն արդեն հասել է 285 միլիոն ռուբլու, իսկ հաշվարկը դեռ ընթացքի մեջ է։

Ուզում եմ ասել, որ բոլորը, բացարձակապես բոլորը, ովքեր վնասի են ենթարկել օդանավակայանը, ֆիքսվել են տեսահսկման տեսախցիկներով, նրանց դեմքերը պարզորոշ երևում են, իսկ անձերը՝ հեշտությամբ ճանաչելի։ Բացի ռազմավարական օբյեկտի զավթման համար քրեական պատասխանատվությունից, պահանջելու ենք փոխհատուցել օդանավակայանին հասցված վնասը։ Մենք նաև նրանց ավելացնում ենք օդանավակայանի սև ցուցակում, նրանք չեն սպասարկվի Մախաչկալայի օդանավակայանում, մինչև չփոխհատուցվեն բոլոր վնասները: Ոչ ոքի իրավունք չունի անպատիժ ոչնչացնել կամ կոտրել ուրիշի ունեցվածքը»,- գրել է նա: