Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բահրեյնի դեսպանին Իսրայելից հետ կանչելու որոշում չի կայացվել։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

ԱԳՆ-ն նաև նշել է, որ երկու երկրների միջև կապերը պահպանվում են։

«Դեսպանների հետկանչում կամ հարաբերությունների խզում չի եղել», - ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ կրկնելով Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ այն որևէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել։

Ավելի վաղ Բահրեյնի խորհրդարանը հայտնել էր, որ Իսրայելն ու Բահրեյնը փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին։