Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 22-ին, Այնթապ գյուղի 19-րդ փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի գերեզմանատանը, բացահայտ հափշտակել է գյուղի մի բնակչուհու պարանոցի ոսկյա շղթան `պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: