Նեպալում երկրաշարժից մահացել է առնվազն 143 հոգի։ Այս մասին տեղեկացրել է երկրի ոստիկանությունը X սոցցանցում։

Ավելի քան 160 մարդ տուժել է։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ավերածությունների զգալի մասը տեղի է ունեցել լեռնային գյուղերում, որոնց հետ կապը խզվել է երկրաշարժի հետեւանքով, ուստի զոհերի թիվը կարող է ավելանալ։

Վարչապետ Փուշպա Քամալ Դահալը այցելել է Ջահարկոտ, որտեղ զոհվել է 105 մարդ։ Նրա հետ միասին եկել են բժիշկների խումբն ու զինվորականներ՝ փրկարարական գործողություններին մասնակցելու համար։ Զգալի ավերածություններ են գրանցվել նաեւ Արեւմտյան Ռուքումում։

Ուրբաթ օրը Նեպալի արեւմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Ջայարկոտ շրջանում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,6, Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը՝ 6,4։