Երեւանում, մեղվի խայթոցից մարդ է մահացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 21-ին`ժամը 18.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.34-ի սահմաններում Երեւանի Սարյան փողոցի թիվ 36 շենքում տեղակայված «Վիլլի» տաքսի ծառայության մոտ մեղվի խայթոցից թունավորվել եւ տեղում մահացել է Քանաքեռի 17-րդ փ., 1/1 տան բնակիչ, 46-ամյա Արմեն Ափրոյանը: