Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն արաբական և իսլամական աշխարհի երկրներին կոչ է արել խզել հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Էր Ռիադում՝ Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, հայտնում է Political Lore-ը։
«Եթե մենք չունենանք ճնշման իրական գործիքներ, հետագա քայլեր անելն իմաստ չի ունենա։ Մենք առնվազն քաղաքական գործիքներ ունենք։ Առաջին հերթին մենք պետք է դադարեցնենք ցանկացած քաղաքական կապ սիոնիստական սուբյեկտի հետ՝ բառիս բոլոր իմաստներով՝ սկսած տնտեսությունից»,- ասել է Սիրիայի նախագահը։
Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման պայմանը, նրա խոսքով, պետք է լինի Գազայի հատվածում ագրեսիայի դադարեցումը։
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ղեկավարների հետ արտահերթ գագաթնաժողովը՝ նրանց դիրքորոշումները համակարգելու և որոշումներ կայացնելու համար, որոնք կարող են վերջ դնել Գազայի հատվածում մարտերին։





























