Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS-ին տված հարցազրույցում խոսել է այն թեմաների մասին, որոնք ԱՄՆ և Չինաստանի առաջնորդներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը կքննարկեն առաջիկա հանդիպման ժամանակ։

Ինչպես ասել է Սալիվանը, ԱՄՆ նախագահը կարծում է, որ ռազմական գերատեսչությունների միջև կապի առկայությունն անհրաժեշտ է մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու և ապահովելու համար, որ մրցակցությունը կոնֆլիկտի չվերածվի։

«Մեզ պետք են այդ հաղորդակցման ուղիները, որպեսզի սխալներ, սխալ հաշվարկներ կամ թյուրիմացություններ չլինեն։ Եվ այսպես, դա կարող է տեղի ունենալ բոլոր մակարդակներում՝ սկսած մեր պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունից և նրանց պաշտպանության նախարարությունից, մինչև մարտավարական օպերատիվ մակարդակը, հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ջրում և օդում:  Կարող եմ ասել, որ նախագահը վճռականորեն է տրամադրված է զինվորականների միջև կապերի վերականգնմանը հասնելու հարցում, քանի որ կարծում է, որ դա բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»,- ասել է նա:

Սալիվանը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը իր չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարող է խնդրել նրան «դադարեցնել գնել իրանական նավթը էժան գնով՝ հաշվի առնելով այն, ինչ Իրանն անում է տարածաշրջանում ամերիկյան զորքերի հետ»։

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթի վաճառքի դեմ, այդ պատժամիջոցները գործում են երկար տարիներ։ Եվ մենք դրանք միայն ուժեղացրել  ենք Բայդենի վարչակազմում` սահմանված պատժամիջոցների քանակի և տեսակների առումով: Եվ, իհարկե, Իրանի միջուկային ծրագրի մասին հարցը և այն սպառնալիքը, որը նա ներկայացնում է,  կլինեն օրակարգում, ինչպես նաև այն սպառնալիքը, որ Իրանը ներկայացնում է տարածաշրջանային կայունության և  տարածաշրջանում ԱՄՆ ուժերի համար»,- ասել է Սալիվանը: