Ֆրանսիացի քաղաքական գործիչները միացել են տասնյակ հազարավոր մարդկանց Փարիզի երթին` բողոքելու Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին աճող հակասեմականության դեմ, գրում է PA Media-ն:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, մի քանի ձախ կուսակցությունների ներկայացուցիչներ և ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը մասնակցել են կիրակի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող երթին՝ անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա չի եղել միջոցառմանը, սակայն իր աջակցությունն է հայտնել բողոքի ակցիային և կոչ է արել քաղաքացիներին ոտքի կանգնել «անզուսպ հակասեմականության անտանելի բռնկման» դեմ։
Ծայրահեղ ձախակողմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը չի մասնակցել երթին՝ անցյալ շաբաթ հայտարարելով, որ դա Գազայի «կոտորածին անվերապահորեն աջակցող ընկերների» հանդիպում է լինելու։
Ֆրանսիայում վերջին մեկ ամսվա ընթացքում հրեաների նկատմամբ բռնության ավելի քան 1000 դեպք է գրանցվել։





























