Սահմանային շրջաններում ծառայող զինվորներից պահանջում են 50-100 մանաթ (62.5-125 դոլար) վճարել տուն վերադառնալու համար, հաղորդում է ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը:

Վկայակոչելով մի խումբ անձանց կողմից հաղորդվող տեղեկությունները` գործակալությունը նշում է, որ մի շաբաթ զիվորին տուն թողնելու համար նրանից պահանջում են 50-100 մանաթ (62.5-125 դոլար): Իսկ եթե օրինակ, զինվորը ցանկանում է մեկնել տուն` մասնակցելու հարսանեկան արարողությանը, ապա նա պետք է վճարի 150 մանաթ (187.5 դոլար):

«Ըստ էության, ամեն ինչ որոշվում է գումարի չափով, սա բանակում առկա բացասական իրողությունների հերթական դրսեւորումներից է»,-եզրափակում է «Տրիբունան»: