Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 24-ին, կեսօրին մոտ, Երեւան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Հրանտ Մ.-ին եւ 24-ամյա Սամվել Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրանտ Մ.-ն խոստովանել է, որ հոկտեմբերի լույս 24-ի գիշերը Երկաթուղայինների 4-րդ փողոցի թիվ 25 տան դիմացից գողացել է «Էրեբունի» տեսակի գորգ, որը բերել է նշված հրապարակին կից կիսակառույց շինություն` վաճառելու նպատակով:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: