Երեւանում, հոկտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, «Ռենո-Կանգո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագաթանգեղոսի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը երիտասարդ աղջկան իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը վրաերթ է տեղի ունեցել նաեւ Վանաձոր քաղաքում:
Ժամը 14.00-ի սահմաններում, «BMW-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 10 շենքի մոտ ավտոմեքենայի աջակողմյան հայելիով հարվածել է 55-ամյա մի կնոջ, որը գլխի մասում ստացել է վնասվածք եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























