Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կ/մ-ին, հոկտեմբերի 24-ին, ժամը 17.15-ին,  «Մերսեդես 320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: