Մեծամոր քաղաքի երկաթուղային կամրջի մոտից, այսօր` հոկտեմբերի 25-ին, բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, ում ձեռքում հայտնաբերվել եւ առգրավվել է ծխախոտի գլանակի մեջ լցված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, երիտասարդի տաբատի գրպանից` թղթի փաթեթով նմանատիպ զանգված է հայտնաբերվել:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում Է հետաքննություն:


























