Առկա տեղեկությունների համաձայն, արևմտյան ֆինանսական օգնության 20-ից 36 տոկոսը յուրացվել է ուկրաինացի պաշտոնյաների կողմից, չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Առաջին հերթին, ինչպես նշել է ռուսաստանցի դիվանագետը, դրան մասնակից են եղել Ուկրաինայի ՊՆ նախկին պաշտոնյաները։

«Գուցե նրանք պետք է պաշտպանվեն ոչ թե Ռուսաստանից, ոչ թե Կրեմլից, այլ հենց իրենցից և իրենց գլխում տիրող քաոսից, որին հանգեցրել են նրանց արևմտյան կուրատորները», - ասել է Մարիա Զախարովան: