ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իրականացնելով այս կամ այլ ծրագրեր, բավականին սերտ գործընկերային հարաբերություններ է պահպանում հանրապետության տարածքում գործող տարբեր բանկերի հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչության պետ Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նախարարի խոսքով, կառավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում կանխիկ դրամաշրջանառությունից անկանխիկ անցումն ապահովելու ուղղությամբ։
«Կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների ծրագրի մեկնարկի սկզբում կար ընդամենը 16 հազար մարդ։ Հիմա մենք անցել ենք 156 հազարի նշագիծը»,- ասաց Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ բնակչության հետ պատշաճ աշխատանք տանելիս և քաղաքացիներին ծրագրի առավելություններին ծանոթացնելիս արդյունքը կարող է ավելի քան դրական լինել։



























