Նոյեմբերի 17-ի գիշերը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ թաց ձյան տեսքով, որոնք օրվա մնացած ժամերին կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Տեղ-տեղ կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը եւ շաբաթ գիշեր կիջնի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտվա ժամերին սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +12+14։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +5+9,
Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +11+14,
Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+14,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,
Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14։



























