Իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի վերաբերյալ ձեռնարկ է հրատարակվել, որի շնորհանդեսը կկայանա վաղը` հոկտեմբերի 26-ին:
Ձեռնարկը պատրաստվել է ազգային չորս փորձագետի կողմից` տարածաշրջանային բազմամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռնարկի նպատակն է ամրապնդել իրավապահ մարմինների` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կարողությունները` Հայաստանի 2010-2012թթ. Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի առաջնահերթություններիին համապատասխան: Այն նախատեսված է դատախազների, ոստիկանների, դատավորների, սահմանապահների եւ աշխատանքային տեսուչների համար:
Միջոցառմանը կմասնակցեն իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության ներկայացուցիչներ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան եւ ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ կներկայացնեն մեթոդաբանությունն ու կանդրադառնան իրավապահ անձնակազմի շարունակական վերապատրաստման ապահովմանն ու դրա կարեւորությանը:


























