TransferGo-ն՝ առցանց դրամական փոխանցումների միջազգային առաջատար ծառայությունը, հայտարարել է Հայաստանում իր ընդլայնման մասին: Այժմ եվրոպական երկրներում աշխատող և բնակվող հայերը հաշված րոպեների ընթացքում կկարողանան արտերկրից գումար փոխանցել հայկական բանկերի քարտերին։

Գումարի փոխանցումը հնարավոր է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։

Արտերկրում աշխատող Հայաստանի քաղաքացիների համար TransferGo-ն կարող է դառնալ անփոխարինելի գործիք։ Ցածր միջնորդավճարների, դրամական փոխանցումների արագ համակարգի, և հավելվածի բազմալեզու ինտերֆեյսի շնորհիվ, ծառայության հաճախորդները կարող են հնարավորինս արդյունավետ կերպով կառավարել իրենց ֆինանսները և գումար ուղարկել հայրենիք՝ առանց ծառայության հավելյալ վճարների:

«TransferGo-ում մեր նպատակը միայն գումար փոխանցելը չէ: Մենք ձգտում ենք նվազեցնել մեր հաճախորդների ծախսերը և խնայել նրանց ժամանակը յուրաքանչյուր դրամական փոխանցման դեպքում՝ օգնելով նրանց պահպանել սեփական քրտինքով վաստակած միջոցները: Մենք քրտնաջան աշխատում ենք և անընդհատ կատարելագործվում ենք՝ բավարարելու հաճախորդների նոր կարիքները, և մենք շատ ուրախ ենք, որ այժմ կարող ենք մեր ծառայությունները մատուցել Եվրոպայի հայերին», - նշում է TransferGo-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Դաումանտաս Դվիլինսկասը: 

TransferGo_DaumantasDvilinskas.jpg (131 KB)

Միջազգային առցանց փոխանցումների պահանջարկը տարեցտարի աճում է, և TransferGo-ն արձանագում է հաճախորդների և սպասարկվող երկրների թվաճ: Աշխարհում TransferGo-ի հաճախորդների թիվը վերջերս գերազանցել է 6 միլիոնը, իսկ Հայաստանից բացի արագ և շահավետ դրամական փոխանցումների այս համակարգը գործում է նաև Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և այլ երկրներում։

«Դեպի նշված երկրներ դրամական փոխանցումների մեկնարկը պատահական չէր։ Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստացել մեր հաճախորդներից, որոնք ակնկալում էին մեր մուտքը նշված շուկաներ։ Մենք ուրախ ենք, որ կարող ենք յուրաքանչյուրին հնարավորություն տալ արագ և շահավետ կերպով գումար ուղարկել Հայաստան՝ անմիջապես ստացողի քարտին: Մտերիմներին ֆինանսական աջակցության ցուցաբերումից և անհատական քարտերին փոխանցումներից զատ, TransferGo-ն օգտագործվում է նաև գումարային նվիրատվությունների համար»,- ավելացնում է Անաստասիա Ֆոմենկոն՝ TransferGo-ի տարածաշրջանային զարգացման մենեջերը: 

TransferGo_AnastasyaFomenko.jpeg (115 KB)

TransferGo-ն գլոբալ առցանց ծառայություն է, որն ապահովում է շահավետ, արագ և անվտանգ միջազգային դրամական փոխանցումներ իրական ժամանակում: TransferGo-ն հիմնադրվել է 2012 թվականին Մեծ Բրիտանիայում, կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Ներկայումս ընկերությունը ապահովում է դրամական փոխանցումներ դեպի Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Լատինական Ամերիկայի 160 երկրներ և ունի գրասենյակներ Վիլնյուսում, Ստամբուլում և Վարշավայում:

TransferGo-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դաումանտաս Դվիլինսկասը 2017 թվականին ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30» ցուցակում, իսկ ընկերությունը 2018 թվականի TechCrunch Europa Awards-ում առաջադրվել է որպես «Տարվա ամենաարագ աճող սթարթափ»: