Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Երամ» տաքսի ծառայությանը հարակից տարածքում հայտնաբերվել է անհայտ տեսակի չպայթած նռնակ։

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը, օպերատիվ խումբը եւ ՊՆ զորամասի սակրավորների խումբը:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը «Ջ-1» տիպի ֆուգասային նռնակ է, որը սակրավորների կողմից վնասազերծվել է եւ հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: