Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին, հոկտեմբերի 25-ի առավոտյան, իրար են բախվել  «ՈւԱԶ-3962-01»   եւ   «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՈւԱԶ-3962-01»-ի վարորդը եւ ուղեւորը,   «ԳԱԶ-3110»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: