ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Շ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ nա հուլիսի 20-ից ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի վարչության կողմից հետախուզվել է մաքսանենգության մեղադրանքով:

Խափանման միջոց չի ընտրվել:

Նշվում է, որ հետախուզումը նախաձեռնողը տեղեկացվել է հայտնաբերման մասին: