Գերմանիայի պաշտպանության ծախսերը 2024 թվականին «կգերազանցեն ՀՆԱ-ի երկու տոկոսը»: Այս մասին Բեռլինի անվտանգության համաժողովում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է Reuters-ը։
Պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրով, հայտնում է DW-ն։
Դոնալդ Թրամփը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, նախկինում բազմիցս կոչ էր արել Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, կատարել այս պայմանը։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժումից հետո Գերմանիայում նոր եռանդով բորբոքվեցին պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին բանավեճերը։





























