Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 26-ին, ժամը 15.20-ին, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 43 հասցեի հետնամասում գտնվող կիսաքանդ տնակից բերման են ենթարկել երկու տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ տնակից հայտնաբերվել եւ առգրավվել են պլաստմաասսե տարաներ` տարբեր հեղուկ զանգվածներով, «Պենտալգին» տեսակի դեղահաբերի դատարկ տուփ, օգտագործված ներարկիչներ:
Բերման ենթարկվածները հայտնել են, որ իրենք թմրամոլ են, իսկ հայտնաբերված դեղամիջոցները պատկանում են իրենց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




























