Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին, հոկտեմբերի 26-ին,  «Շեւրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: