Երեւանում, հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2107» ավտոմեքենան վարելու ժամանակ, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 5/8 հասցեի մոտ անիվը պոկվել եւ գլորվելով բախվել է նույն փողոցում մայթեզրին կանգնած մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























