Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը։
Վերջինի կենսագրությունը ներկայացրել է կառավարող խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։





























