Չին-ամերիկյան հարաբերությունների առողջ և կայուն զարգացումը կարևոր խնդիր են: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար  Վան Ին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։

Բլինքենը նաև քննարկել է իր վերջին այցը Մերձավոր Արևելք և ԱՄՆ դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում։

Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում  նշվում է, որ զրույցի ընթացքում երկու բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության վերաբերյալ և պայմանավորվել են կապ պահպանել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ:

Վան Ին նշել է, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը «որքան հնարավոր է շուտ» հրադադարն ու ռազմական գործողությունները դադարեցնելն են:

Բլինքենը նաև շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը՝ Չինաստանում ԱՄՆ դեսպանատուն այցելելու համար՝ ցավակցություն հայտնելու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ։

«Դոկտոր Քիսինջերը միշտ կողմ է եղել, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները հարգեն միմյանց, միասին զարգանան և կատարեն իրենց միջազգային պարտավորությունները», - ասել Է Վան Ին հեռախոսազրույցում:

Կողմերը նաև կարևորել են նոյեմբերին Կալիֆորնիայում երկրների նախագահների գագաթնաժողովում առանցքային հարցերի շուրջ ձեռք բերված առաջընթացի զարգացումը: