Արտերկրում Չինաստանի դեսպանատներն ու հյուպատոսությունները 2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակավորապես կնվազեցնեն վիզաների ձևակերպման սակագինը ներկայիս դրույքաչափերի 25%-ով: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է «Սինհուան»ն։
Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել տեղական չինական դիվանագիտական առաքելություններ: 2023 թվականի հունվարի 8-ին COVID-19-ի արձագանքման ռեժիմի A դասից B դասին անցնելուց ի վեր, Չինաստանի կառավարությունը շարունակում է օպտիմիզացնել վիզաների և մուտքի քաղաքականությունը օտարերկրյա քաղաքացիների համար՝ մարդկանց տեղաշարժը Չինաստանի և օտարերկրյա երկրների միջև խրախուսելու համար:





























