Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին, որը, մասնավորապես, ներառում է զինամթերք և հետախուզական անօդաչու սարքեր։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն՝ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը հղումով։

Նոր փաթեթը ներառում է.

250 155 մմ-անոց հրետանային զինամթերք,

հետախուզական համալիր LUNA NG,

10 VECTOR հետախուզական անօդաչու սարքեր՝ պահեստամասերով,

6 պարեկային սահմանապահ մեքենա,

8 Zetros բեռնատար,

100․000 դեղատուփ և դեղամիջոցներ,

70  70 մմ տրամաչափի ավտոմատ նռնականետ։