Փենսիլվանիայի համալսարանի նախագահ Լիզ Մեգիլը հրաժարական է տվել շաբաթ օրը՝ Սպիտակ տան, օրենսդիրների և շրջանավարտների կողմից կոշտ քննադատության ենթարկվելուց հետո՝ Կոնգրեսի լսումների ժամանակ հակասեմականության մասին հարցից խուսափելու համար, հաղորդում է NBC News-ը:
«Ես գրում եմ ձեզ տեղեկացնելու, որ նախագահ Լիզ Մեգիլն ինքնակամ է հրաժարական տվել Փենսիլվանիայի համալսարանի նախագահի պաշտոնից», - գրել է Փենսիլվանիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սքոթ Բոքը շաբաթ օրը համալսարանի համայնքին ուղղված ուղերձում: «Նա կշարունակի դասախոսել Փենսիլվանիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում»:
Մեգիլի հրաժարականի մասին հայտարարելուց հետո Բոքը տեղեկացրեց իր հրաժարականի մասին։
«Ես եկա այն եզրակացության, որ հիմա իմ հեռանալու ճիշտ ժամանակն է», - ասվում է Բոքի հայտարարության մեջ:





























