Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ազդեցությունը Գազայի առողջապահության ոլորտի վրա աղետալի է եղել, կիրակի արտակարգ խորհրդի նիստում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է Reuters-ը։

Ըստ նրա, Գազայի հատվածում «իդեալական» պայմաններ են ստեղծվել մահացու հիվանդությունների տարածման համար։

«Ակնհայտն արձանագրելը նշանակում է ասել, որ հակամարտության հետևանքներն աղետալի են առողջության համար, - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:-  Այսպիսով, առողջապահության ոլորտի կարիքները կտրուկ աճել են, իսկ առողջապահական համակարգի կարողությունները կրճատվել են նախկինի համեմատ մեկ երրորդով»: