Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Սերբիա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Նիշ քաղաքի «Կոնստանտին Մեծ» օդանավակայանում Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Սերբիայի փոխվարչապետը, ֆինանսների նախարար Սինիշա Մալին, պաշտոնատար այլ անձինք։