Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Արգենտինա՝ նոր նախագահ Խավիեր Մայլիի երդմնակալության արարողությանը հրավիրվելուց հետո։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի տելեգրամյան հաղորդագրությանը։
Արգենտինա մեկնելու ճանապարհին Զելենսկին այցելել է Կաբո-Վերդե։
«Արգենտինա գնալու ճանապարհին հանդիպեցի Կաբո-Վերդեի հանրապետության վարչապետին։ Այս հանդիպումն առաջինն էր մեր երկրների երկկողմ հարաբերությունների պատմության մեջ»,- ասել է նա։
Ըստ Ուկրաինայի նախագահի, Կաբո-Վերդեի ձայնը ժողովրդավարության ձայնն է, որն օգնում է Կիևին ՄԱԿ-ում, պաշտպանում է Ուկրաինայի համար շատ կարևոր բանաձևեր։
«Շնորհակալ եմ վարչապետ Խոսե Ուլիսես Կորեա-ի-Սիլվիին Grain from Ukraine նախաձեռնությանն աջակցելու համար և հրավիրում եմ միանալու ուկրաինական խաղաղության բանաձևի իրականացմանը»,- հավելել է նա։





























