Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն   Գազայի դեմ Իսրայելի պատերազմին  մեղսակցության համար, գրում է Mehr-ը։

Նասեր Քանանին կիրակի օրը հանդես է եկել ի պատասխան արևմտյան երեք կառավարությունների՝ ամբողջ աշխարհում Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու չարդարացված քայլի:

«Այն երկրները, որոնք ունեն գաղութատիրության   և մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարման պատմություն… նման կանխակալ և կեղծ միջոցներով փորձում են շեղել համաշխարհային հանրային կարծիքը մարդու իրավունքների դեմ իրենց գործողություններից և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների հետ իրենց լիարժեք համագործակցությունից», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա մատնանշել է երեք երկրների «սկանդալային մասնակցությունը իսրայելական ռազմական հանցագործություններին հոկտեմբերի սկզբից շրջափակված Գազայի հատվածում», նշելով, որ նրանք «ընդհանրապես ի վիճակի չեն դատելու և մեկնաբանելու այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը»: