Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը վրաց-ադրբեջանական հարաբերությունները երբեք չի բարդացրել եւ չի էլ բարդացնի: Այս մասին Բաքու այցելության ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նախարարի խոսքով, գործընթացն ընթացքի մեջ է, ինչը պահանջում է համբերատարություն, խաղաղություն եւ աշխատանք, որը պետք է շարունակվի փորձագիտական մակարդակով, ինչպես նաեւ հիմնվելով քարտեզների եւ այլ փաստաթղթերի վրա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանա-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման բանակցությունները տեղի կունենան նոյեմբերին:
Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը կազմում է 480 կմ:
Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է 1996 թվականից եւ կողմերը 300 կմ-ի համար կարողացել են գալ համաձայնության:




























