Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարվածների է ենթարկվել: Այս մասին հայտնել է Sham FM ռադիոկայանը՝ վկայակոչելով ականատեսներին։

Նրանց տվյալներով՝ ամերիկյան ռազմական օբյեկտում մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել։

Ավելի վաղ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակ էր բացվել ԱՄՆ մեկ այլ ռազմաբազայի ուղղությամբ, որը գտնվում Է Աշ Շադդադիում՝ էլ Ջեբսի նավթային հանքավայրի մոտակայքում (Հասեկե նահանգի հարավում): Այլ տեղեկություններ չեն հայտնում։

Ինչպես հաղորդել Է Al Mayadeen հեռուստաալիքը, ռազմական օբյեկտների վրա հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շիական շարժումը: