Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) պահպանել է 2023 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի նախկին կանխատեսումը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Ըստ կարտելի հաշվարկների, այն կկազմի օրական 2,5 մլն բարել՝ միջին օրական արտահայտությամբ մինչև 102,1 մլն բարել մակարդակ։ ՕՊԵԿ-ի կանխատեսման համաձայն, հիմնական աճը կապահովեն  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մեջ չմտնող երկրները։ Նրանց ընդհանուր պահանջարկը կաճի օրական մոտ 2,4 մլն բարելով, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում այն ​​կավելանա ընդամենը 70 հազար բարելով։

2024 թվականին ՕՊԵԿ-ը նաև ակնկալում է նավթի համաշխարհային սպառման հետագա աճ՝ ի հաշիվ համաշխարհային տնտեսական ուժեղ աճի և Չինաստանի վերականգնման: Նախատեսվող աճը կկազմի օրական 2,2 մլն բարել՝ օրական միջինը մինչև 104,3 մլն բարել։ Նավթի սպառման հիմնական աճը կապահովեն Չինաստանը, Մերձավոր Արևելքի երկրները, Հնդկաստանը, Լատինական Ամերիկան ​​և ասիական երկրները, որոնք ՏՀԶԿ  անդամ չեն։ ՏՀԶԿ երկրներում սպասվող աճը փոքր է՝ օրական ընդամենը 0,26 մլն բարել։