Սոցցանցերում ժողովրդականություն է վայելում պանրով կոլան, գրում է The Indian Express-ը։ Այդ ըմպելիքը փորձողները նշում են, որ համն իսկապես յուրահատուկ է։

Հանրաճանաչ դարձած այս կոկտեյլը պատրաստելու համար հարկավոր է կոլան լցնել բաժակի մեջ, այնուհետև վրան ավելացնել մի կտոր հալվող պանիր և հարել ըմպելիքի հետ մինչև միատարր դառնա։ Նրանք, ովքեր արդեն փորձել են այս գազավորված ըմպելիքը, ասում են, որ այն նման է Կոկա-Կոլայի՝ վանիլի համով։

«Դա շատ համեղ է և անսովոր», - խոստովանում են մարդիկ:

Բացի այդ, համտեսողները նշում են խմիչքի հագեցվածությունը և վստահեցնում, որ այն կարող է հագեցնել ոչ միայն ծարավը, այլև քաղցը։ Իսկ որոշ մեկնաբաններ վստահ են, որ պանիր-կոլա պատրաստելու գաղտնիքը պետք է գաղտնի պահել մյուսներից, որպեսզի կոկտեյլը չկորցնի իր յուրահատկությունը։