Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից սպանված լրագրողների թիվը հասել է 89-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստալիքի փոխանցմամբ՝ անկլավում գնդակոծության հետեւանքով զոհվել են լրատվամիջոցների երկու աշխատակիցներ։

Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայում սրման զոհ է դարձել արդեն 18,6 հազար մարդ, վիրավորվել՝ գրեթե 50,6 հազարը։