ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներկա նախագահ Ջո Բայդենին անվանել է ամենավատ եւ ամենակոռումպացված նախագահը Միացյալ Նահանգների պատմության մեջ։

«Ջո Բայդենը իսկապես ամենավատն է, ամենաանիրազեկն ու ամենակոռումպացվածը Միացյալ Նահանգների պատմության մեջ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ընտրողների առջեւ Այովայի նահանգում։

Մինչ այդ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել այն բանաձեւին, որը նախատեսում է հետաքննության հետագա անցկացում Բայդենի իմփիչմենթի գործով։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել է, որ փորձելու է վերընտրվել բարձրագույն պետական պաշտոնում։ Թրամփը ընտրարշավի մեջ մտնելու մասին հայտարարել է 2022թ. նոյեմբերին։