ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խանգարում է Իլոն Մասկին աշխարհն ավելի լավը դարձնելու գործում։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Մեյ Մասկի մայրը։
«Ես Իլոն Մասկի մայրն եմ։ Նրա նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել: ԱՄՆ [ներկայիս] նախագահը ցանկանում է կանգնեցնել նրան։ Այլ երկրներում մարդիկ հպարտանում են Իլոնով և չեն հասկանում ԱՄՆ նախագահի դրդապատճառները»,- գրել է նա X սոցիալական ցանցի (նախկին Twitter) էջում։
Այսպես է Մեյ Մասկը մեկնաբանել ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի (ՀԴՀ) անդամ Բրենդան Կարի խոսքերն այն մասին, որ Բայդենը Մասկին «հետևելու» տարբեր միջոցներ կօգտագործի։
Նախկինում Մասկը հայտարարել էր, որ չի քվեարկի Բայդենի օգտին հաջորդ ընտրություններում, որոնք կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերին։




























