Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը որոշել է երկրի պատմության մեջ առաջին անգամ ադմիրալի բարձրագույն կոչում շնորհել կնոջը։ Նա 57-ամյա Նացուե Կոնդոն է, ով նախկինում, փոխծովակալի կոչումով, ղեկավարել է ռազմածովային ուժերի ավագ հրամանատարական անձնակազմի պատրաստման դպրոցը։ Նա այժմ կդառնա Ճապոնիայի առափնյա պաշտպանության ուժերի հրամանատարը, հայտնել են նախարարությունից:
Երկրի ցամաքային և օդային ուժերում կանայք երբեք չեն ստացել գեներալի բարձրագույն կոչում։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ներկայումս իրականացնում է զինված ուժերում հրամանատարական դիրքերում կանանց թվի ավելացման ծրագիր։ Մինչև 2025 թվականը նրանց պետք է կազմեն մայորի և ավելի բարձր կոչումների սպաների և գեներալների առնվազն 5 տոկոսը։
2018 թվականի մարտին կապիտան առաջին աստիճանի Ռյոկո Ազուման պատմության մեջ առաջին անգամ գլխավորեց չորս ռազմանավերից բաղկացած խումբը, ներառյալ Ճապոնիայի խոշորագույն ուղղաթիռակիր Izumo-ն: Այժմ այն վերածվում է թեթև ավիակիրի, որը կկրի F-35B կործանիչ-ռմբակոծիչներ՝ կարճ թռիչքով և ուղղահայաց վայրէջքով։





























