ՄԱԿ-ն ուսումնասիրում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում սովի՝ որպես պատերազմի զենք օգտագործելու ապացույցները, սակայն դեռ վերջնական եզրակացության չի եկել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։
«Ինչ վերաբերում է [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որն արգելում է քաղցը որպես պատերազմի զենք օգտագործելը], [իրավիճակը] գնահատվում է ստանդարտ մեխանիզմով։ Եվ ես ակնկալում եմ, որ շուտով եզրակացություն կարվի։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը] բազմիցս խոսել է միջազգային իրավունքի կրկնվող խախտումների մասին»,- ասել է Սկաուն՝ լրագրողների համար ճեպազրույցում։
Պաշտոնյան նշել է, որ «մեծ խնդիր է հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների և հացի փռերի վրա»։





























