Մենք աջակցում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կառուցմանը։ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ փուլի շինարարությունը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցով։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Երեւանում հայտարարեց ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այս գծով աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար։ Ինչպես նաև, ներկայումս հիմնադրամի կոլեգիալ մարմինների կողմից հաստատվում է Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կկազմի 200 մլն դոլար։

Հիմնադրամի ներդրումների ամբողջ պորտֆելը Հայաստանում՝ 10 ծրագրերով, գնահատվում է 533 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, ևս 300 միլիոն դոլար արժողությամբ նախագծերը ներկայումս սպասում են հաստատմանը»,- նշել է Օվերչուկը: