Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում իրեն վստահեցրել է, որ դրական է վերաբերվում Անկարային F-16 կործանիչների վաճառքին։
«Մենք երեկ մանրամասն խոսել ենք Բայդենի հետ։ Զրույցի հիմնական թեմաներից էր F-16-ի հարցը։ Բայդենն ասել է, որ ինքը դրական է վերաբերվում ինքնաթիռների վաճառքին և պատրաստ է համապատասխան առաջարկ ներկայացնել Կոնգրեսին»,- լրագրողներին ասել է Էրդողանը։





























