Վերջին վեց ամսում հաճախակիացել են ահավոր մահերը՝ կապված թմրանյութերի հետ, 54 մահացու դեպքերը կապված են եղել նոր սպառնալիքի հետ, որը հայտնի է որպես նիտազեն։ Այդ սինթետիկ թմրանյութերը ներմուծվում են հանցավոր կազմակերպությունների կողմից արեւելյան երկրներից, քաոս են տարածում շատ հանրություններում։ Տագնապալի իրավիճակի մասին գրել է The Sun-ը։
Նիտազենները արհեստական նյութեր են, ափիոնազգիների, օրինակ՝ հերոինի ազդեցության ստեղծման համար։ Դրանց ուժն այնքան մեծ է, որ դրանք ստացել են «Ֆրանկենշտեյնի թմրանյութ» անվանումը։ Դրանք մահացու վտանգավոր նյութեր են, որոնք հաճախ խառնում են այլ թմրանյութերի հետ, ներառյալ կոկաինը եւ տագնապի դեմ դեղերը, ինչպիսին է կսանակսը՝ մահացու կոկտեյլ ստեղծելով։ Մարդիկ կարող են անգիտակցաբար օգտագործել նիտազենները, որոնք կարող են 300 անգամ ավելի ուժեղ լինել հերոինից եւ ֆենտանիլից։
Իրավիճակն այնքան ահավոր է, որ այժմ նիտազենները որպես А դասի թմրանյութեր, ինչպիսին են կոկաինը, էքստազին եւ հերոինը, ճանաչելու կոչեր են հնչում։
Նիտեզինների պատմությունը սկսվել է 1950-ականներին, երբ դրանք ստեղծվել են որպես այլընտրանքային ցավազրկող միջոցներ։ Բայց դրանց ուժեղ ազդեցությունը եւ դրանցից կախվածությունը թույլ չեն տվել օգտագործել բժշկության մեջ։ Այդ միջոցները արտադրվում են տարբեր ձեւերով՝ փոշի, հաբեր, հեղուկ։ Նիտազենները առաջացնում են ցավի մեղմման ազդեցություն, էյֆորիա, թուլություն, քնկոտություն, ինչպես նաեւ տհաճ կողմնակի ազդեվություններ՝ քրտնարտադրություն, քոր, սրտխառնոց։
Նիտազենները արտադրում են անլեգալ լաբորատորիաները արեւելյան երկրներում, որոնք հաճախ հայտնվում են Մեծ Բրիտանիայում փոստային համակարգի միջոցով։ Կազմակերպված ավազակախմբերը հաճախ դրանք խառնում են հերոինի հետ՝ վտանգավոր խառնուրդ ստեղծելով, որը վաճառվում է փողոցներում։




























