Այս հանգստյան օրերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կուղեւորվի Մերձավոր Արեւելք եւ կանգ կառնի Իսրայելում, Կատարում եւ Բահրեյնում, տեղեկացրել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ ուղեւորությունը ներառելու է նաեւ այցը ԱՄՆ ՌԾՈւ «Gerald R. Ford» նավ, որն այժմ գտնվում Միջերկրական ծովի արեւելյան մասում։
«Իսրայելում Օսթինը կընդգծի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ԱՄՆ կողմնակցությունը միջազգային եւ հումանիտար իրավունքին համապատասխան, կքննարկի հետագա քայլերը»,- նշվել է հաղորդագրությունում։
Նախարարը իսրայելցի զինվորականների հետ կքննարկի նաեւ ինտենսիվ ցամաքային գործողություններից հետո ձեռնարկվելք հաջորդ քայլերը։
Բահրեյում Օսթինը կայցելի ԱՄՆ ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարություն։ «Բանավեճերի մի մասը նվիրված կլինի բազմակողմ կոալիցիայի ստեղծման ԱՄՆ ջանքերին՝ ծովում ագրեսիային պատասխանելու համար, որն սպառնում է նավագնացությանը եւ համաշխարհային տնտեսությանը»,- նշվել է հաղորդագրությունում։
ԱՄՆ ՊՆ պաշտոնյայի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Կատարը կարեւորագույն դեր է խաղացել ՀԱՄԱՍ-ի հետ ԱՄՆ շփումների հաստատման գործում։ Այդ ջանքերը վճռական դեր են խաղացել որոշ պատանդների ազատ արձակման գործում։ Կատարը վերջերս անվանվել է ԱՄՆ «խոշոր դաշնակիցը, որը չի մտնում ՆԱՏՕ-ի մեջ», եւ ամերիկյան զորքեր է ընդունում Ալ-Ուդեյդ ավիաբազայում։ Նախարարը կայցելի այդ բազա։
Ուղեւորության մաս կկազմի նաեւ «Ford» ավիակիր այցելությունը։
«Ford» նավը, ինչպես նաեւ ԱՄՆ ՌԾՈւ «Dwight D. Eisenhower» նավը այժմ գտնվում են Մերձավոր Արեւելքում, այն ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են Գազայի հատվածից դուրս թեժացումը թույլ չտալուն»,- նշվել է Պենտագոնի հաղորդագրությունում։





























