Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արգելել է Ուկրաինա ըստ Ulez սխեմայի՝ ոչնչացման ենթակա ավտոմեքենաների առաքման պլանը։ Նամակում, որը հայտնվել է The Telegraph-ի տրամադրության տակ, Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ թույլ չի տա լիաքարշ եւ պիկապ մեքենաներն ուղարկել մարտական գործողությունների գոտի։
London Ulez սխեմայի համաձայն՝ վարորդները կարող են հավակնել միանվագ վճարի 2 000 ֆունտ սթեռլինգի չափով, եթե նրանք ուտիլիզացիայի հանձնեն շրջակա միջավայրի աղտոտման հարկին չհամապատասխանող մեքենան։
Իսկ եթե նրանք պահեն պահանջներին չհամապատասխանող մեքենաները, հիմնականում՝ դիզելային եւ բենզինով աշխատող, պետք է վճարեն ամենօրյա տուրք 12,50 ֆունտ սթեռլինգի չափով։
Սեպտեմբերին Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմել էր Խանին նամակով, որում առաջարկել էր որպես նվեր Ուկրաինային տրամադրել այդ մեքեաների մի մասը։ Նա ասել էր, որ այդ քայլը կունենա «հսկայական պոտենցիալ» եւ կօգտագործվի «տարբեր փրկարար եւ տրանսպորտային գործողությունների կատարման համար»։
Բայց այս շաբաթ Խանը նամակ է ուղարկել Կլիչկոյին, որով տեղեկացրել է, որ թույլ չի տա անել դա, քանի որ այդ առաջարկը չի համապատասխանում «իրավական շեմին», որը պահանջում է, որպեսզի Ulez սխեման օգուտ բերի լոնդոնցիներին «տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական տեսանկյուններից»։





























