Հյուսիսային Կորեայի դիվանագիտական պատվիրակությունն այցելել է Չինաստան համագործակցության ամրապնդման բանակցությունների համար։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Պակ Մյոն Հոն եւ նրա գործընկեր Սուն Վեյդոնը ուրբաթ քննարկել են ռազմավարական համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների հարցերը, տեղեկացրել է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Հիշատակումներն այն մասին, որ հյուսիսկորեացի պաշտոնյաները մեկնում են Չինաստան քաղաքական հարցերի հրապարակային քննարկման համար, հազվադեպ են դարձել 2020թ. հունվարից, երբ Հյուսիսային Կորեան փակեց իր սահմանները, որպեսզի զսպի COVID-19-ի տարածումը։





























