Կիրակի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 87 տարեկան, և երեխաները օգնեցին նրան փչել սպիտակ տորթի միակ մոմը, հայտնում է Reuters-ը։

Վատիկանի տնօրինության ենթակա մանկական կլինիկայի երեխաները երգել են Հռոմի պապի համար և նրան արևածաղիկներից ծաղկեփունջ նվիրել:

Ավելի ուշ Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ելույթի շրջանակներում Սուրբ Ծննդյան ավանդական միջոցառման ժամանակ նա օրհնել է երեխաների բռնած մանուկ Հիսուսի փոքրիկ արձանները։

Հրապարակում գտնվող մի քանի տասնյակ երեխաներ բացականչել են «Buon Compleanno», որը իտալերեն նշանակում է «Ծնունդդ շնորհավոր» և շնորհավորանքով պաստառներ  պահել:

Ֆրանցիսկոս պապը, ծննդյան անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, ներգաղթյալների ընտանիքից է: Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում։ Նա լատինաամերիկյան ծագմամբ առաջին  պապը դարձավ 2013 թվականի մարտի 13-ին։